Հայկ Դեմոյան. Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպումը աննախադեպ եւ շատ կարեւոր իրադարձություն է 3 սեպտեմբերի 2008 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի հնարավոր հանդիպումը աննախադեպ եւ շատ կարեւոր իրադարձություն է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլ նաեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար»,-այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման մեջ շահագրգռված են ոչ միայն բուն կողմերը, այլ նաեւ համաշխարհային տերությունները: «Թուրքական կողմը չի շտապում պաշտոնապես հայտարարել, կընդունի արդյոք նախագահ Գյուլը իր հայ գործընկերոջ հրավերը թե ոչ: Հասկանալի է, որ թուրքական կողմը պետք է քննարկի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի հանդիպման դրական եւ բացասական կողմերը»,-նշել է Հ.Դեմոյանը եւ ընդգծել, որ թուրք նախագահի հնարավոր այցը կարող է նոր սկիզբ հանդիսանալ հայ-թուրքական հարաբերությունների նոր զարգացումների համար: Նա նաեւ քիչ հավանական է համարել հայ-թուրքական սահմանի բացման հարցի քննարկումը երկու նախագահների հանդիպման ժամանակ: «Աբդուլլահ Գյուլին հղած հրավերը Երեւան` Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը դիտելու համար, ճիշտ քայլ էր Հայաստանի նախագահի կողմից եւ սա շանս է երկու կողմերի համար»,-հայտարարել է Հայկ Դեմոյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրել է դիտելու 2010 Աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղը: Նշենք, որ այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց Ունալ Չեւիքյոզը քննարկել են Գյուլի Երեւան կատարելիք այցի մանրամասները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |