«Դեղին բաճկոններին» արգելել են բողոքել Նոտր Դամի հարևանությամբ19 ապրիլի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Փարիզի ոստիկանությունն արգելել է «դեղին բաճկոններին» հերթական բողոքի ցույցը Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ անցկացնել, որտեղ վերջերս մեծ հրդեհ է տեղի ունեցել: Բողոքի ակցիան կայանալու է ապրիլի 20-ին: «Նոտր Դամում հրդեհից հետո ոստիկանությունը հրահանգ է տվել անվտանգության գոտի սահմանել, որտեղ արգելված կլինի մարդկանց տեղաշարժն ու տրանսպորտի երթևեկությունը»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Հիշատակված գոտում, մասնավորապես, չի կարելի անցկացնել երթեր, հանրահավաքներ, ցույցեր, գրում է «Կոմերսանտը»: «Դեղին բաճկոնների» ակցիաները մեկնարկել են դեռևս 2018-ի նոյեմբերին: Սկզբում նրանք բողոքում էին բենզինի գների բարձրացման դեմ, իսկ հետո նրանց միացան կառավարության քաղաքականությունից դժգոհ մարդիկ: Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին |