Նազարյան. Բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող են գործ սարքել19 ապրիլի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ազգայն ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը բացառում է, որ քաղաքական պատվեր է իրականացվում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ։ «Ես բացառում եմ, որ որևէ մեկի, որևէ պաշտոնյայի, այսպես ասած, գլխին կարող են գործ սարքել։ Նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ», - խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահը, հայտնում է Aysor.am-ը։ Լենա Նազարյանը, թեպետ համարում է, որ ԱԱԾ-ի կողմից քննվող քրեական գործի փաստերը հասանելի չեն, բայց մյուս կողմից նշում է, որ վստահում է ԱԱԾ-ի գործողություններին։ Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը պնդել է. «Մենք ասել ենք, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու յուրայինների, օտարների, ինչպես եղել է նախկինում։ Այդ բաժանումը չի լինելու։ Եվ կարծում եմ՝ արդեն համոզվել եք»։ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար և նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց ստորագրություն չհեռանալու համար։ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: 308 հոդվածի 1-ին մասը պատիժ է սահմանում էկական վնաս առաջացրած, պաշտոնեական դիրքը անձնական կամ խմբակային շահերին ծառայացնելու համար։ Արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: Ընթերցեք նաև.Սանասարյան. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապի Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |