Պատգամավոր. «ԱրարատՑեմենտը» գնվել է $200,000-ով19 ապրիլի 2019 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է «ԱրարատՑեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին և տնտեսական հարցերով հանձնաժողովի հասցեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեղադրանքներին: «Արդեն մի քանի օր լսում ենք, որ մեր հանձնաժողովի որոշ անդամներին հայտարարել են ժողովրդի թշնամիներ: Մենք ժողովրդի թշնամիներն ենք, դուք էլ ուզում եք պաշտպանել թշնամուն: Ժանրի կանոններով պետք է հիշեցնեի՝ ով, ինչպես 17 տարի առաջ $200,000-ով ձեռք բերեց «ԱրարատՑեմենտ» գործարանը», - ասել է իշխանական պատգամավորը: Ծառուկյանը տեղից արձագանքել է՝ «ինչքա՞ն», Գևորգյանը կրկնել է՝ $200,000-ով: Ընթերցեք նաև՝ «Ծառուկյան. Ով ապացուցի՝ «ԱրարատՑեմենտը» $200,000-ով եմ գնել, կնվիրեմ իրեն»: Պատգամավորը շարունակելով ելույթն ասել է, որ դա այն դեպքում, երբ կային $35 մլն-ի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվել են այն ժամանակ: «Ժանրի կանոններով պետք է ներկայացնեի նաև գործարանի վճարած հարկերն անցած տարիներին: 2017 թվականին վճարել է 800 մլն դրամ հարկ, իսկ 2018 թվականին հանկարծ վճարեց 2.1-2.2 մլրդ դրամ: Հիմա ըստ ժանրի կանոների պետք է հարցնեի, թե 60%-անոց ստվեր էր դա, թե՝ ոչ: Ժանրի կանոնների համաձայն՝ պետք է հարցնեի՝ ինչպես ստացվեց, որ գործարանի արտադրանքը Վրաստան է արտահանվում 23-26,000 դրամով, Հայաստանի շուկայում վաճառվում է 50-60,000 դրամով: Վրաստանում հնարավոր չէ չհիմնավորված գին սահմանել, որովհետև մրցակցություն կա: Այնտեղ վաճառվում է կրկնակի էժան ու ժանրի կաոններով պետք է հարցնեի, թե իրականում ով է ժողովրդի թշնամին», - ասել է Հայկ Գևորգյանը: Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գործարանի աշխատակիցներին կրճատելու «հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է», որով կլինկերը՝ ցեմենտի ամենաթանկ հումքը, ազատվում է մաքսատուրքից: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի համար մրցակցային պայմաններ ապահովելու համար Իրանից ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանել, բայց կլինկերի ներկրման մաքսատուրքը վերացնելու որոշում կա, ինչը ձեռնառու չէ «ԱրարատՑեմենտին»: Գործարանի ղեկավարությունն ասել է, որ ցեմենտ արտադրելու փոխարեն, նրանք էլ կներկրեն կլինկեր և դրանից կստանան ցեմենտ: «Գաջ» ՓԲԸ-ն իր հերթին մեղադրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանին՝ մրցակից ընկերություններին շանտաժով շուկայից դուրս մղելու համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |