Ցեմենտի մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ էին

Ցեմենտի մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ էին

PanARMENIAN.Net - ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, որով ցեմենտի ներմուծման համար այսուհետ կիրառվելու է տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22,000 դրամի չափով։

Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար, տուրքը չի գործելու:

Նախագծին կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 42-ը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի ղեկավարն է «ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, դեմ քվեարկողներից էր:

Քվեարկությունից հետո ԲՀԿ-ական պատգամավորները լքել են ԱԺ նիստերի դահլիճը։

«Լուսավոր Հայաստանը» նույնպես դեմ է քվեարկել օրինագծին:

Ընթերցեք նաև՝ «Պատգամավոր. «ԱրարատՑեմենտը» գնվել է $200,000-ով»

«Ցեմենտի ներկրման տուրքի սահմանման արդյուքնում 1 տարում բյուջեն 4 մլրդ դրամի եկամուտ կարող է ապահովել»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---