Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է![]() 19 ապրիլի 2019 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից ապրիլի 18-ին կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը», - ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար և նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց ստորագրություն չհեռանալու համար։ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: 308 հոդվածի 1-ին մասը պատիժ է սահմանում էկական վնաս առաջացրած, պաշտոնեական դիրքը անձնական կամ խմբակային շահերին ծառայացնելու համար։ Արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |