Դավիթ Յանը վարպետության դաս է տվել ՄՌԿ մասնագետների համար. Ամերիաբանկն էր նախաձեռնել (վիդեո)

Դավիթ Յանը վարպետության դաս է տվել ՄՌԿ մասնագետների համար. Ամերիաբանկն էր նախաձեռնել

PanARMENIAN.Net - ABBYY- ի հիմնադիր և տնօրեն, Band of Angels-ի անդամ, Yva.ai-ի համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած գործարար Դավիթ Յանն Ամերիաբանկի նախաձեռնությամբ անցկացրել է վարպետության դաս տարբեր ոլորտների ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների համար: Սիլիկոնյան հովտի փորձառու մասնագետը ներկայացրել է մի շարք հետաքրքիր թեմաներ, մասնավորապես.

• Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մարտահրավերները թվային դարաշրջանում. Սիլիկոնային հովտի փորձը և ոչ միայն

• Արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPIs) մութ կողմը`ի՞նչ է թաքնվում դրանց ետևում

• Ի՞նչպես կարող է արհեստական բանականությունը բարլավել մարդկանց կառավարումը

• Պահպանե՞լ, թե ոչ` ո՞ր տվյալներ են կանխատեսում աշխատակցի գերլարվածության ռիսկը և բացահայտում դրա պատճառները:

Դավիթ Յանը վարպետության դաս է անցկացրել նաև Ամերիաբանկի աշխատակիցների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---