Թունյանը խոստացել է ArmPhone գտնել Արման Աբովյանի համար19 ապրիլի 2019 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ներկրվող ցեմենտի վրա պետական տուրքի սահման մասին նախագծի քննարկման ժամանակ, խոստացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի համար հայկական արատադրության ArmPhone հեռախոս գտնել: Թունյանն Աբովյանին հարցրել է՝ իր բջջային հեռախոսը տեղական, թե արտասահմանյան է, վերջիսն էլ ասել է՝ տեղական: «Պարոն Աբովյան, Դուք ասում եք, որ տեղական արտադրանքը պետք է միանշանակ խրախուսվի: Այս արտահայտության մեջ ամեն ինչ ճիշտ է, բացի «միանշանակ» բառից: Որովհետև, եթե «միանշանակ» լիներ, մենք պետք է չթողնեինք հեռախոս ներկրվեր ՀՀ, ու Ձեր բջջայինը հիմա ArmPhone պետք է լիներ», - ասել է Թունյանը: Աբովյանն էլ հակադարձել է, թե շուկայում ArmPhone հեռախոս չի գտել, Թունյանն էլ խոստացել է գտնել իր համար մեկը: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, որով ցեմենտի ներմուծման համար այսուհետ կիրառվելու է տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22,000 դրամի չափով։ Ցեմենտի հումքի՝ կլինկերի համար, տուրքը չի գործելու: Նախագծին կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 42-ը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի ղեկավարն է «ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, դեմ քվեարկողներից էր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |