HBO-ն քննադատել է Թրամփին «Գահերի խաղից» մեջբերումների համար19 ապրիլի 2019 - 16:19 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքը ընդդիմացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Գահերի խաղից» մեջբերումների համար: «Մենք կարող ենք հասկանալ խանդավառությունը «Գահերի խաղի» վերաբերյալ, հիմա, երբ մեկնարկել է եզրափակիչ եթերաշրջանը, սակայն գերադասում ենք, որ մեր մտավոր սեփականությունը չօգտագործվի քաղաքական նպատակներով»,-ասել է հեռուստաալիքի ներկայացուցիչը, գրում է «Վեդոմոստին» Bloomberg-ի վրա հղումով: Ապրիլի 18-ին Թրամփը պատկեր է տեղադրել Twitter-ում, որտեղ արտահայտություն կա սերիալից: «Դավադրություն չկա: Խոչընդոտում արդարադատությանը չկա: Բոլոր չարակամներին ու ծայրահեղական ձախերին ժողովրդավարների թվից՝ GAME OVER»,-այդպես է նախագահը Twitter-ում մեկնաբանել հատուկ գործերի դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի եզրահանգումները: Վերջին երկու բառը գրված է այն տառատեսակով, որն օգտագործվում է «Գահերի խաղի» մասին նյութերի գովազդային ձևավորման համար: Նախկինում Թրամփն էլի է «Գահերի խաղից» մեջբերումներով մեկնաբանել տարբեր քաղաքական իրադարձություններ: Այդպես, օրինակ, 2018-ի նոյեմբերին նա գրել էր Twitter-ում, որ «պատժամիջոցները մոտենում են»: HBO-ն քննադատել էր այդ մեջբերումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |