ԱԻՆ-ն առաջարկում է դպրոցական ծրագրում քաղպաշտպանության առարկա ներառել19 ապրիլի 2019 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ԱԻՆ-ն առաջարկում է դպրոցական ծրագրում քաղաքացիական պաշտպանության առարկա ներառել: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ Ցոլակյանի՝ մտածելու տեղիք է տալիս տարբեր հանրային վայրերում և տարբեր հաստատություններում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հետ կապված տխուր վիճակը, հայտնում է «Հայկական ժամանակը»: «Օրինակ հանրային վայրերը, սուպերմարկետները, տարբեր հաստատությունները: Կան փրկարարական աշխատանքներ անցկացնելու ծրագրեր: Սակայն գործնականում դա միշտ չէ, որ համընկնում է տեսության հետ: ԿԳՆ-ն ընդունել է ԱԻՆ-ի՝ դպրոցական ծրագրում Քաղաքացիական պաշտպանության առարկա ներառելու մասին առաջարկը: Նախնական ռազմական պատրաստության մասին առարկան բավական չէ, այդ դասընցացները պետք է անցկացնեն մասնագետները»-նշել է Ցոլակյանը: ԱԻՆ-ն առաջարկում է, որ առարկան դասավանդեն մասնագետ փրկարարները, այդ թվում ԱԻՆ-ի վետերանները: Ցոլակյանը որպես օրինակ բերել է սուպերմարկետների հսկիչներին, ասելով, որ շատ դեպքերում այնտեղ աշխատանքի են անցնում տնօրենի ծանոթները կամ բարեկամները և պատմել զավեշտալի դեպք, երբ սուպերմարկետի հսկիչներից մեկին հարցրել են, թե ինչ է անելու, եթե աղետ լինի, վերջինս պատասխանել է՝ փախնելու եմ: Ըստ նախարարի՝ ԱԻՆ-ում էլ գործառույթներ կան, որ պարզ չէ, թե կոնկրետ որ մասնագետը պիտի անի, ամեն մի կառույց պետք է կոնկրետ իմանա իր անելիքը և դա կատարի պատշաճ ու օպերատիվ կերպով: Փրկարար ծառայության կանխարգելող դերը պետք է բարձրացնել, նրա հիմնական գործառույթներից մեկը պետք է դա դառնա, այլ ոչ թե հետքեր վերացնել, ինչն անհամեմատ ավելի կարևոր է: «Կառավարությունում հարց եմ բարձրացրել, որպեսզի քաղպաշտպանության և բանապահպանության ոլորտը ևս ԱԻն-ը կոորդինացնի, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում»,-ասել է Ցոլակյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |