Նախարար. 7-18 տարեկանների բուժօգնությունն ուզում ենք ընդգրկել պետպատվերում![]() 19 ապրիլի 2019 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ընթացքի մեջ են 2020-ի բյուջետային քննարկումները և մեծ ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ, և կախված ֆինանսական հնարավորություններից` դա կարող է կատարվել կամ հաջորդ տարի, կամ 2021-ից։ Այդ մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ հանդիպմանը: Նա հավելել է, որ ամեն դեպքում էական շարունակական աճ է լինելու մոր և մանկան բյուջեի վրա: Քննարկվել են երեխաների առողջության մարտահրավերներն ու առաջնահերությունները, ինչպես նաև հետագա համագործակցության ոլորտները: Վերջիններս ներկայացրել են ինչպես իրենց տարեկան աշխատանքային պլանը, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարության տեսլականը: Ռադոչան կարևորել է երեխաների, մասնավորապես նորածինների բուժօգնության մատչելիության ու որակի հարցերը` հատուկ շեշտադրելով պատրոնաժ խնամքի և տնային այցերի կազմակերպման բարելավման և իրենց պատրաստակամությունն այս ծրագրերին աջակցելու հնարավորությունները: Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ տնային այցերի հետ կապված կագավորումներ նախարարության կողմից առկա են, սակայն կատարողականի և գնահատման ոլորտում անհրաժեշտ են նոր զարգացումներ: Երկուստեք կարևորվել են միջգերատեսչական համագործակցության բարձրացումը, մասնավորապես երկու ծրագրերի շուրջ` տնային համատեղ այցեր սոցիալական աշխատողի հետ և ծննդատներում երեխաներից հրաժարման դեպքերի նվազեցմանն ուղղված քայլերը: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է իրականացնել բազմագործոն հետազոտություն, որոնց հարցերի շրջանակը կներառի երեխաների սնուցման, աճի և զարգացման, ինչպես նաև առողջապահական այլ հարցեր: Քննարկվել են նաև հարցեր` կապված տեղական բուժհաստատություններում նորածնային առողջության պահպանման որակի բարձրացման, երեխաների թերսնուցման, առողջության առաջնային պահպանման ծառայությունների խորհրդատվական համակարգի բարելավման, նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում առողջ սնունդի ու առողջ ապրելակերպի խթանման, պատվաստումների ընդգրկվածության բարձրացման հետ: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ ուրվագծված ծրագրերն արդյունավետ կիրականացվեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |