ԱԻՆ-ը հեռավոր համայնքներում կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր կստեղծի![]() 19 ապրիլի 2019 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մի շարք հեռավոր համայնքներում նախատեսվում է կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր ստեղծել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում արդեն կա: Հրդեհը մարող մեքենան տրամադրում ենք համայնքին՝ նվիրատվություն է իրականացվում, նրանք լոկալացնում են հրդեհը, մինչ հիմնական փրկարարական ջոկատների դեպքի վայր հասնելը»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ համայնքների հետ արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: ԱԻ նախարարը տեղեկացրել է, որ ժամանակավոր այլ հենակետեր են տեղակայվել նաև առատ ձյան հետևանքով կուտակումներ առաջացնող վայրերում, մասնավորապես, Սիսիանի «Զանգերի» ի և Քարվաճառ-Սոթք հատվածում։ Այժմ ամենօրյա հերթապահություն է իրականացվում ԱԻՆ աշխատակիցների կողմից այդ հենակետերում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |