ԱՄՆ-ին դուր չի եկել «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը 3 սեպտեմբերի 2008 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան զարմանք է արտահայտել «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման թուրքական կառավարության նախաձեռնության նկատմամբ: «Ես տեղեկացված չեմ եղել Անկարայի նման նախաձեռնության մասին: Թուրքիան մեր գործընկերն է Կովկասում, եւ ես ենթադրում եմ, որ մենք շատ սերտ համագործակցություն ենք ունենալու Թուրքիայում մեր ունեցած դաշնակիցների հետ, քանի որ մենք տարածաշրջանում ընդհանուր շահեր ունենք»,- նշել է Մեթյու Բրայզան, հաղորդում է թուրքական Turkish Daily News թերթը: Հիշեցնենք, որ Հարավային Օսիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ. այդ պլատֆորմին, ըստ թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |