Նոտր Դամի հրդեհը կարող էր բռնկվել համակարգչային խափանումից![]() 20 ապրիլի 2019 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում կարող էր բռնկվել համակարգչային խափանումից: Այդ մասին հայտարարել է տաճարի քահանա Պատրիկ Շովեն: Քահանան չի ճշտել, թե հատկապես որ համակարգչի մասին է խոսքը և ինչ խափանում նա նկատի ուներ: «Հնարավոր է, 2-3 ամսից իմանանք, թե ինչ է տեղի ունեցել»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով: Ապրիլի 18-ին հայտարավեց, որ հրդեհի պատճառ կարող էր դառնալ կարճ միացումը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն դիտարկում միտումնավոր հրկիզման մասին վարկածը, սակայն հարցաքննում են տաճարի աշխատակիցներին ու վերանորոգման աշխատանքներով զբաղվողներին: Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել Պինո, Արնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս միլիարդատեր ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |