Եգիպտոսում նախագահի լիազորությունների ընդլայնման հանրաքվեն մեկնարկել է20 ապրիլի 2019 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Եգիպտոսում մեկնարկել է երկրի նախագահ, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի լիազորությունները երկարացնելու վերաբերյալ հանրաքվեն: Ավելի քան 60 մլն ընտրող պետք է իր վերաբերմունքը հայտնի առաջարկվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք, ի թիվս մյուսների, թույլ կտան Աս Սիսիին պահպանել իշխանությունը մինչև 2030 թվականը: Հանրաքվեի դրկան ելքը կասկածներ չի առաջացնում, նշանակություն ունի միայն ընտրողների ակտիվությունը: Իրավապաշտպաններն ու դիտորդները ազատ քվեարկլություն չեն ակնկալում և զգուշացնում են Եգիպտոսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացման մասին, գրում է Deutsche Welle-ն: Human Rights Watch-ը (HRW) հայտարարել է, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները միայն կարագացնեն արդարադատության մարմինների անկախացման վերացումը և էլ ավելի շատ իրավունքներ կտան զինվորականներին քաղաքական կյանքին միջամտելու առումով: Ապրիլի 16-ին Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխություններին: Աս Սիսին նախագահ է վերընտրվել 2018-ին՝ ստանալով քվեների 97 տոկոսը: Նրա լիազորությունների ժամկետը սպառվում է 2022-ին: Սահմանադրական փոփոխություններով կընդլայնվեն նրա լիազորությունները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |