Երևանում աղբահանության նոր հիմնարկ կստեղծվի![]() 20 ապրիլի 2019 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները իրականացնելու նպատակով նոր հիմնարկ կստեղծվի։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է մայրաքաղաքի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգում։ Հիմնավորման մեջ նշվում է՝ «հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն ձախողում են ստանձնած պարտավորությունների կատարումը, Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու, ինչպես նաև բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցման և չեզոքացման, բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման նպատակով առաջարկվում է ընդունել այս որոշման նախագիծը»: Նշվում է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Երևան քաղաքի ավագանու հաստատմանը կներկայացվի հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Ավելի վաղ «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է մայրաքաղաքում աղբահանությունը պատշաճ կերպով չիրականացնելու համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |