«Գահերի խաղի» նոր սերիան արդեն համացանցում է22 ապրիլի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի երկրորդ սերիան հայտնվել է համացանցում պաշտոնական պրեմիերայից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Insider պորտալի վրա հղումով: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, դա կապված է Amazon Prime տեսածառայության սխալի հետ: Այդպես, գերմանացի օգտատերերը, որոնք վճարել էին Amazon Prime-ում «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի դիտման համար, կարողացել են երկրորդ սերիան դիտել առաջինից անմիջապես հետո: Ընդ որում, նոր էպիզոդը վատ որակով հայտնվել է նաև համակարգչահենային բովանդակությամբ ռեսուրսներում և Telegram-ալիքներում: Amazon Prime-ն արդեն շտկել է սխալն ու հանել է շրջանառությունից նոր սերիան: «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանի առաջին սերիան պրեմիերայի օրը 17,4 մլն մարդ է դիտել: HBO հեռուստաալիքը գերազանցել է սեփական ռեկորդը, որը նախկինում պատկանում էր 7-րդ եթերաշրջանի վերջին սերիային, որը դիտել էր 16,9 մլն մարդ: «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի առաջին սերիան հեռարձակվել է ապրիլի 15-ին: Եթերաշրջանում 6 էպիզոդ կա, վերջին չորսը նախորդներից 20 րոպեով երկար է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |