ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկել է արգելել «մերսման սրահները»22 ապրիլի 2019 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկել է արգելել «մերսման սրահների» գործունեությունը: Պատգամավորը նախագծի հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանի ուշադրությունն է հրավիրել այդպիսի սրահներում մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու հնարավոր դեպքերի վրա: «Ուզում եմ անդրադառնալ հանրապետությունում և հատկապես Երևանում գործող՝ այսպես կոչված մերսման սրահներում թրաֆիքինգի դրսևորումներին՝ սեռական շահագործմանն ու անկանոն աշխատանքային գրաֆիկին: Առաջարկում եմ, որ Ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը, և հնարավորինս արագ փակեք Երևանում գործող թրաֆիքինգի այդ կենտրոնները»,- ասել է պատգամավորը։ Նախարարի տեղակալը նշել է, որ թրաֆիքինգի զոհերի հետ կապված աջակցության գործընթացն իրականացնում է իրենց նախարարությունը, իսկ պաշտպանության գործընթացը՝ ոստիկանությունը։ «Մենք միշտ պատրաստ ենք աջակցել, իսկ քրեական գործեր հարուցելն ու վարույթ ընդունելն արդեն ոստիկանության տիրույթում է»,- ասել է Գասպարյանը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |