ASOS-ի սեփականատիրոջ 3 երեխաները զոհվել են Շրի Լանկայում![]() 22 ապրիլի 2019 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչություններին զոհ են գնացել նաև դանիացի միլիարդատեր Անդերս Հոլհ Պովլսենի 4 երեխաներից 3-ը: Այդ մասին հայտնել է ընտանիքի ներկայացուցիչը: Պովլսենն ASOS առցանց խանութների խոշորագույն սեփականատերն է ու Bestseller ցանցի սեփականատերը: Գործարարի ընտանիքը մեկնել էր Շրի Լանկա, Սբ Զատիկը նշելու: Զոհվածների անունները չեն նշվում, գրում է «Դոժդը»: Անդերս Հոլհ Պովլսենը 46 տարեկան է: Նա 28 տարեկանից ղեկավարում է ընտանեկան ձեռնարկությունը, հագուստի Bestseller խանութների ցանցը և դրա միակ սեփականատերն է: Նրան է պատկանում նաև ASOS խանութների բրիտանական ցանցի 27%-ը, գերմանական Zalando ռիթեյլերի 10%-ը, ինչպես նաև բաժնեմասեր Nemlig առցանց խանութում և Klarna. Ֆինանսական ընկերությունում: Նա խոշորագույն սեփականատեր է Մեծ Բրիտանիայում: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 7,9 մլրդ դոլար: Ապրիլի 21-ին, երբ կաթոլիկները ևս նշում էին Սբ Զատիկը, մի շարք պայթյուններ են տեղի ունեցել եկեղեցիներում և հյուրանոցներում: Ըստ վերջին տվյալների, զոհերի թիվը հասնում է 290-ի, որոնց թվում 36 օտարերկրացի կա: Պայթյունների համար պատասխանատվություն ոչ ոք չի ստանձնել: Photo: REUTERS / Athit Perawongmeth ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |