Ստամբուլի քաղաքապետին Զատկից հետո կարմիր ձու են տարել

Ստամբուլի քաղաքապետին Զատկից հետո կարմիր ձու են  տարել

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր, ազգությամբ հայ Սելինե Դողանն ապրիլի 22-ին՝ Սուրբ Զատիկի հաջորդ օրը, ներկած հավկիթներ է տարել Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին:

Այս մասին Դողանը գրառում և լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

«Սուրբ Զատիկի մեր ուրախությունը կիսեցինք մեր քաղաքապետի հետ», - գրել է նա:

Պոլսահայ պատագամավորը Զատկի տոնի ավանդական թխվածք է նաև տարել քաղաքապետին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---