Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 310-ի23 ապրիլի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայում տեղի ունեցած հզոր պայթյունների զոհերի թիվը հասել է 310-ի: Այդ մասին հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարուն: Ապրիլի 23-ին երկրում սգո օր է հայտարարված, գրում է «Վեդոմոստին»: Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Պայթյուններից հետո կղզիում արտակարգ դրություն է հայտարարվել: Ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները լրացուցիչ լիազորություններ են ստացել անվտանգությունն ապահովելու համար: Ուժային կառույցներին հանձնարարվել է որքան հնարավոր է արագ գտնել պայթյունների հետ առնչություն ունեցող անձանց: Այժմ 40 ձերբակալված կա, այդ թվում բեռնատարի վարորդը, որի մեքենան, ենթադրաբար, օգտագործել են մահապարտ ահաբեկիչները: Շրի Լանկայում պայթյունների համար պատասխանատվությունը ստանձնել է «Ջամահաթ աթ Տաուհիդ ալ Վաթանիա» («Ազգային միասնություն») խմբավորումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |