ՏՏ նորաստեղծ ընկերությունները մինչև 2022-ը հարկային արտոնություն են ստացել![]() 23 ապրիլի 2019 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների տրամադրման ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով, նորաստեղծ ընկերությունները հարկային արտոնություններից կօգտվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Օրենքի քննարկման Ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն հայտնել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ: Մասնավորապես, նախագծից հանվել է ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների դժգոհությունը հարուցած դրույթը, այն է՝ օտարերկրյա պետություններում գրանցված կազմակերպությունների կողմից ՀՀ-ում հիմնադրված ՏՏ ոլորտի դուստր ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ դրույթը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |