Կիմ Չեն Ինը ՌԴ կայցելի՝ Պուտինի հետ բանակցելու![]() 23 ապրիլի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինը շուտով Ռուսաստան կայցելի՝ բանակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը: Այցը կկայանա Պուտինի հրավերով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ներն առաջին անգամ են պաշտոնապես հաստատում երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման մասին լուրերը: Գործակալությունը, սակայն, գագաթնաժողովի տեղն ու օրը չի նշել: Մինչդեռ, աղբյուրը Հեռավորարևելյան երկաթուղում հայտնել է ՌԻԱ Նովոստիին, որ Կիմ Չեն Ինի զրահագնացքը ապրիլի 24-ին կժամանի Վլադիվոստոկ: Հյուսիսկորեացի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոն ժամանել է Վլադիվոստոկ, գրում է «Չոսոն Իլբո» թերթը: Ապրիլի 23-ի երեկոյան Վլադիվոստոկի օդանավակայանում Փհենյանից երկու ինքնաթիռ է վայէջք կատարել, որոնցով, ըստ հարավկորեական ԶԼՄ-ների, ժամանել են Կիմ Չեն Ինի անվտանգության ծառայության աշխատակիցները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |