Երևանում աղբահանության համար ինքնաթափ մեքենաներ են վարձվել

Երևանում աղբահանության  համար  ինքնաթափ մեքենաներ են վարձվել

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ աղբահանության կազմակերպման ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով վարչական շրջաններում ինքնաթափ մեքենաներ են վարձվել:

«Դրանք մաքրում են այն աղբը, որը չի հասցնում մաքրել «Սանիթեքը», - ասել է Մարությանը:

Զեկուցվել է նաև, որ Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում աղբահանությունն ապահովելու նպատակով Վաղարշապատի քաղաքապետարանից սանմաքրման 5 մեքենա է ուղարկվել Երևան, ևս 3-ն էլ տրամադրել է «Դավարս» ընկերությունը:

Մայրաքաղաքում աղբահանության և սանմաքրման համար նոր հիմնարկ ստեղծելու հարցն ընդգրկված է Ավագանու նիստի օրակարգում:

Ավելի վաղ քաղաքապետարանն աղբահանության իրականացման համար 24 նոր աղբատար մեքենա է պատվիրել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---