Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա բոլորի հետ` չմոռանալով իր ազգային շահերի մասին 4 սեպտեմբերի 2008 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դեսպանների տարեկան խորհրդակցության ժամանակ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այդ մասին խորհրդակցությանը նվիրված ճեպազրույցում հաղորդել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, հատուկ ուշադրություն պետք է հատկացվի ՀՀ ԱԳՆ-ում կառուցվածքային փոփոխություններին, ինչպես նաեւ Հայաստանի տեղին աշխարհում: «Մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք բոլորի, այդ թվում, հարեւանների հետ` չմոռանալով մեր ազգային շահերի մասին»,-ընդգծել է Նալբանդյանը: Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության հռչակմանը, ապա ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանն այն տեսակետն է կիսում, որ ժողովրդներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը: «Մենք գտնում ենք, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Նման տիպի հակամարտություններում պարտադիր պետք է հարգվի ժողովրդների եւ ազգերի իրնքնորոշման իրավունքը»,-ասել է Նալբանդյանը: Դեսպանների տարեկան հավաքը տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին Երեւանում: Խորհրդակցությանը ելույթով հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Դեսպանների հանդիպմանը ներկա էր նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |