«Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավարը 500 քաղաքացուց խոշոր գումար է հափշտակել (վիդեո) 23 ապրիլի 2019 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը պարզել է, որ Մհեր Դերձյանը 2018 թվականին «Մի կտուրի տակ» անվանումով ծրագիր իրականացնելու պատրվակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար է հափշտակել, հայտնել է ոստիկանության լրատվական ծառայությունը: Նա, բարերար ներկայանալով, վստահություն է ձեռք բերել սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ և շուկայականից ցածր գներով, անտոկոս, սեղմ ժամկետներում էկո բնակարաններ կառուցելու ու տրամադրելու կեղծ խոստմամբ, խաբեությամբ, մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույք: Դերձյանն այդ նպատակով համացանցով տարածել է իր ծրագիրը և հավաքագրել մի շարք քաղաքացիների: Վերջիններիս աշխատանքով ապահովելու և անվճար բնակարան տրամադրելու կեղծ խոստում տալով, պահանջել է 2018 թվականի հոկտեմբերից կատարել ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների գրանցում: Այդ նպատակով Երևանի մի քանի փողոցներում վարձակալելով գրասենյակներ՝ կատարել են տասնյակ հազարավոր քաղաքացիների գրանցում և դիմումի լրացման համար գանձել 50-ական, իսկ հետագայում ստեղծվելիք կոոպերատիվի համար՝ ևս 1000-ական դրամ գումարներ: Նման եղանակով քաղաքացիներից գումարներ գանձելուց և սեփական հայեցողությամբ, առանց պատշաճ հիմնավորումների օգտագործելուց հետո Մհեր Դերձյանը 2018 թվականի նոյեմբերի 6-ին հիմնել է «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվը և ընտրվել նախագահ: Առաջնահերթ կարգով տներ տրամադրելու կեղծ պատրվակով նա հորդորել է կոոպերատիվի անդամներին կոոպերատիվի բանկային հաշվեհամարին կատարել կանխավճարներ, խոստանալով բնակարանների առաջին խմբաքանակը կառուցել և տրամադրել 2018-ի դեկտեմբերին, ինչը չկատարելուց հետո խոստացել է կառուցել և հանձնել 2019-ի մարտին: Արդյունքում՝ քաղաքացիների կանխավճարներով «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին է փոխանցվել ավելի քան 8 մլն դրամ: Դերձյանը հաշվեհամարին մուտքագրված գումարի մի մասով, բնակելի թաղամաս կառուցելու նպատակով, Զովունիում ձեռք է բերել գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ինչի նպատակային նշանակությունը չի փոխել և շինարարություն չի կատարել: Հաշվեհամարին մնացած ավելի քան 1.4 մլն դրամը կանխիկացվել և հափշտակվել է: Շարունակելով հանցավոր մտադրությունը՝ Մհեր Դերձյանի պահանջով 2018 թվականի դեկտեմբերից 2019-ի մարտ ստեղծվել են «Մի կտուրի տակ» անվանումով 9 սպառողական կոոպերատիվ, որոնք փաստացի ղեկավարվել են Մհեր Դերձյանի կողմից, սակայն որպես կոոպերատիվի նախագահ ընտրվել են այլ մարդիկ: 2018 թվականի դեկտեմբերին Մհեր Դերձյանը թողնելով «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվի նախագահի պաշտոնը՝ հիմնել և նախագահել է «Մի կտուրի տակ կուլտուր կենցաղային աջակցության ազգային միություն» հասարակական կազմակերպությունը, որի անունով բացվել է առանձին բանկային հաշվեհամար: «Մի կտուրի տակ» կոոպերատիվներին անդամակցելու և արտոնյալ պայմաններով բնակարաններ տրամադրելու խոստմամբ Դերձյանը քաղաքացիներին հորդորել է հասարակական կազմակերպության հաշվեհամարին փոխանցել անդամակցության վճար՝ 2000-ական դրամի չափով, ինչպես և տարբեր չափերի կանխավճարներ: Արդյունքում՝ ավելի քան 500 քաղաքացի վստահելով Մհեր Դերձյանին, մոտ 3.5 մլն դրամ են փոխանցել հաշվեհամարին, որից ավելի քան 1.55 մլն դրամը կանխիկացվել ու հափշտակվել է: Առերևույթ հանցագործության փաստի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |