Նազարբաևը 3 տարի է պատրաստվել հրաժարականին23 ապրիլի 2019 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խոստովանել է, որ մոտ 3 տարի է նախապատրաստվել հրաժարականին պետության ղեկավարի պաշտոնից: «Երբ ասացի, որ գիտակցաբար եմ որոշում կայացրել, դա իրոք այդպես էր: Նման որոշումները մեկ օրում չեն կայացվում, կամ մեկ ամսում: Ես մի քանի տարի եմ պատրաստվել այդ որոշմանը: Բացելով գաղտնիքն՝ ասեմ, որ 3 տարի եմ պատրաստվել»,-ասել է Նազարբաևը «Նուր Օթան» կուսակցության XIX արտահերթ նիստում, գրում է Interfax-ը: «Շուրջս էի նայում, մտորում ապագայի մասին, անցյալի, կադրեր էի դիտում, իմ թիմակիցներին էի դաստիարակում բոլոր այս տարիներին և յուրաքանչյուրի հետ հույսեր կապում: Եվ ահա եկա եզրակացության, որ դա ճիշտ է»,-ասել է նա: Նուրսուլթան Նազարբաևը, որը ղեկավարել է Ղազախստանը շուրջ 30 տարի, հայտարարեց հրաժարականի մասին մարտի 20-ին: Երկիրը գլխավորեց Կասիմ Ժոմարտ Տոկաևը: Նախագահի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 9-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |