Ըստ Շրի Լանկայի իշխանությունների, պայթյունները պատասխան էին Նոր Զելանդիայի հարձակմանը![]() 23 ապրիլի 2019 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայի մի շարք հյուրանոցներում և եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների հետաքննության նախնական արդյունքները վկայում են, որ դա տեղի իսլամիստական խմբավորումների պատասխանն էր Նոր Զելանդիայի մզկիթներում որոշ ժամանակ առաջ հնչած կրակոցներին: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուվան Վիեվարդենը, հայտնում է Snob.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ահաբեկչական գործողությունները Շրի Լանկայում տեղի են ունեցել ապրիլի 21-ին, երբ կաթոլիկները տոնում էին Սբ Զատիկը, իսկ եկեղեցիներում պատարագ էր մատուցվում: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 321 մարդ, ևս 521-ը՝ տուժել է: 2019-ի մարտին Նոր Զելանդիայում կրկնակի ահաբեկչությունից 50 մարդ է մահացել, այդ թվում երեխաներ: 42-ը սպանվել են Քրայսչերչի կենտրոնում գտնվող մզկիթում, ևս 8-ը՝ այլ մզկիթում: Մոտ 50 մարդ վիրավորվել է, որից 36-ը հոսպիտալացված է: Հանցագործն իր գրոհը նկարահանել է տեսախցիկով և ուղիղ եթեր դուրս եկել համացանցով: Նրան ձերբակալել են գրոհի մեկնարկից 36 րոպե անց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |