Ադրբեջանի մեջլիսի խոսնակը պատգամավորներին կոչ է արել ռազմատենչ հայտարարություններ չանել

Ադրբեջանի մեջլիսի խոսնակը պատգամավորներին կոչ է  արել ռազմատենչ հայտարարություններ չանել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովն ապրիլի 23-ի նիստի ժամանակ հորդորել է պատգամավորներին ձեռնպահ մնալ ռազմական ճանապարհով Արցախյան հակամարտության լուծելու մասին կոչերից, հայտնել է «Ինտեֆաքսի» ադրբեջանական ծառայությունը:

«Մենք ինչի՞ կարող ենք հասնել պատերազմի մասին զգացմունքային կոչերով: Եթե հակամարտությունը հնարավոր է կարգավորվել խաղաղ ճանապարհով, ապա ինչու՞ պետք է դրան դեմ լինենք», - ասել է Ասադովը:

Նրա խոսքով՝ պատգամավորները պետք է «շատ զգույշ լինեն այս թեմայի շուրջ»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---