Փաշինյանի խորհուրդը Զելենսկուն՝ Պուտինի հետ անկեղծ լինել![]() 23 ապրիլի 2019 - 18:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման մեջ լինել անկեղծ: Նա շեշտել է, որ Պուտինի հետ շփումներում պետք է լինել առավելագույնս անկեղծ: «Չեմ կարծում՝ նա դժվարություններ ունենա Պուտինի հետ շփվելիս: Կա նախապայման, եթե լինես շիտակ, անկեղծ, առանց հնարքների, դժվար չի լինի: Պետք է պարզապես ուղիղ և անկեղծ շփվել», - ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետը հավելել է նաև, որ ինքը բոլորի հետ է նախընտրում շփման այդ ձևաչափը՝ «չնայած նրան, որ դիվանագիտության և միջազգային հարաբերություններում դա ընդունված չէ»: Ավելի վաղ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահ ընտրվելու առթիվ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |