Թրեյսի. 1915-ին կատարվածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է![]() 24 ապրիլի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ժխտում «այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին»: «Միացյալ Նահանգներն այս պատմական դեպքերը, պատմական իրողությունը չի ժխտում և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է: Մեզ շարունակում է ոգևորել այն տոկունությունը, որ մենք տեսնում ենք հայ ժողովրդի մոտ»,- ասել է դեսպանը: Թրեյսին ընդգծել է , որ ԱՄՆ երախտապարտ է բոլոր այն ամերիկահայերին, որոնք մեծ ներդրում են ունեցել ԱՄՆ-ի կյանքում: «Այսօր հիշատակի օր է, և մենք կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով, որոնք կարողացան շարունակել իրենց կյանքը»,- նշել է նա: 104 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |