Փաշինյան. Այո, ՌԴ էլիտայում կա խնդիր Հայաստանում տեղի ունեցածի հետ24 ապրիլի 2019 - 11:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը CivilNet-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերնախավում «խնդիր կա այն ամեն ինչի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում»: Նա նշել է, որ անվստահություն կա այն մարդկանց հանդեպ, որոնք մինչև Թավշյա հեղափոխությունը եղել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ֆինանսավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից։ Փաշինյանն իր ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները գնահատել է «շատ լավ»: «Առհասարակ հարաբերությունների երկու հարթություն կա. կան իմ և Պուտինի անձնական շփումը և հարաբերությունները, և կան ինստիտուտների միջև հարաբերություններ: Ուզում եմ շատ պարզ խոսել՝ այո, Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամեն ինչի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում՝ ժողովրդական հեղափոխություն և ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած մարդիկ։ Եվ ովքեր են այդ մարդիկ։ Նրանք այն մարդիկ են, որոնք նախկինում եղել են քաղաքական ընդդիմություն, քաղաքական ակտիվիստներ։ Եվ մենք գիտենք, որ այն մարդիկ, որոնք որոշակի սկզբունքներ են ունեցել, չեն ուզեցել նախկին իշխանությունների հետ գործակցել, և շատ դեպքերում ստիպված են եղել հասարակական սեկտորում տեղավորվել։ Այդ հասարակական սեկտորը շատ դեպքերում ֆինանսավորվել է միջազգային կազմակերպությունների կողմից, նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք լավ չեն ընկալվում Ռուսաստանում և նախկին խորհրդային տարածքում», - մանրամասնել է ՀՀ վարչապետը: Նա նշել է, որ հենց այս պատճառով որոշ պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանում անվստահություն է ձևավորվել, որը, ըստ Փաշինյանի, ժամանակի ընթացքում կհաղթահարվի: «Եվ ահա այս փաստի բերումով շատ դեպքերում մենք տեսնում ենք անվստահություն, և ես համոզված եմ, որ այդ անվստահությունը ժամանակի բերումով կհաղթահարվի։ Ես չեմ կարծում, թե ինձ հետ կապված այդպիսի հարցեր կան Ռուսաստանում։ Բայց քանի դեռ այդ ինստիտուտները բավարար չափով իրար հետ չեն շփվել և չեն համոզվել, որ գործ ունեն սուվերեն ինքնիշխան երկրի ինքնիշխան պաշտոնյաների հետ, այդ հարցերը կան, կծագեն։ Ես ողբերգություն չեմ տեսնում»,- ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |