Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 360-ի24 ապրիլի 2019 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Շրի Լանկայում ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 360-ի, որից 39-ն օտարերկրացի են: 500 տուժածներից շատերը դեռևս հիվանդանոցներում են: Ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով 60 մարդ է ձերբակալվել, իսկ տեղի ծայրահեղական իսլամիստական խմբավորման առաջնորդներից մեկը ինքնասպան է եղել Shangri-la հյուրանոցում՝ ձերբակալությունից խուսափելու համար: Ընդհանուր առմամբ պայթյունները պատրաստել է 9 մահապարտ ահաբեկիչ, որոնցից 8-ի անձը հաստատված է: Տեղի իշխանությունները պարզել են նաև, որ ահաբեկիչներից մեկը նախկինում սովորել է Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում, իսկ հետո վերադարձել է Շրի Լանկա, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով: Բացի այդ, ապրիլի 24-ին նոր պայթյուն է տեղի ունեցել երկրի ամենամեծ քաղաքի՝ Կոլոմբոյի կինոթատրոններից մեկի հարևանությամբ, սակայն, պայթյունն իրականացրել է ոստիկանությունը, ուստի ոչ ոք չի տուժել: Հատուկ ծառայությունները շարունակում են նոր պայթուցիկների որոնումները: Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը, որոնք 321 մարդու կյանք են խլել: Այդ մասին հայտնել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը հետևում է գրոհայինների ակտիվությանը համացանցում, հղում անելով ահաբեկիչների հայտարարությանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |