Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին առաջարկվում է ջերմոց կառուցել![]() 24 ապրիլի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի ճարտարապետ Նորման Ֆոսթերի ընկերությունը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նախագիծ է ներկայացրել, հայտնել է The Times-ը: Դրանով առաջարկվում է տաճարի առաստաղն ու աշտարակը վերականգնել ապակյա կոնստրուկցիաներով: Designboom կայքի փոխանցմամբ, NAB ընկերությունն էլ առաջարկել է տաճարի տանիքին ջերմոց և կրթական կենտրոն ստեղծել: Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |