Թուրքիայի բնակչության մեծամասնությունը կողմ է Հայաստան այցելելու Գյուլի որոշմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմավարական եւ սոցիալական հետազոտությունների METROPOLL կենտրոնը հարցում է անցկացրել Թուրքիայի տարբեր քաղաքների շուրջ 1251 բնակիչների շրջանում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է հարցվածների վերաբերմունքը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարելիք այցին: Հարցվածները պատասխանել են այն հարցին, թե պետք է արդյոք Գյուլն այցելի Հայաստան Սարգսյանի հրավերով:



Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ թուրքերի մեծամասնությունը կողմ են Գյուլի որոշմանը` այցելել Հայաստան, որի հետ Թուրքիան արդեն 15 տարի է, ինչ չունի դիվանագիտական հարաբերություններ: Այսպես, հարցման ենթարկվածների 67,4 տոկոսը հայտարարել են, որ Գյուլը պետք է մեկնի Երեւան, եւ ընդամենը 22,9 տոկոսը դեմ են արտահայտվել Թուրքիայի նախագահի այցին Հայաստան, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---