Ստամբուլում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունն արգելել են![]() 24 ապրիլի 2019 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի նահանգապետարանը չի թույլատրել Սուլթանահմետ հրապարակում ապրիլի 24-ին նախատեսված` Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության անցկացումը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ միջոցառումն անցկացվելու է ժամը 12-ին Սուլթանահմեթ հրապարակում գտնվող Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի շենքի առջև: Ըստ հայտարարության՝ 1915թ այդ շենքը բանտ է եղել և Ստամբուլի հայերը մինչև աքսորվելը պահվել են այնտեղ: Մարդու իրավունքների պաշտպանի` Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Սուլթանահմետ հրապարակում պետք է արարողություն կազմակերպեր: Ոստիկանությունը ցույցի մասնակիցներին, որոնց թվում էր նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, զգուշացրել է, որ նահանգապետարանը չի թույլատրում ցույցերի անցկացումը, հայտնում է Yerkir.am-ը gazeteduvar.com.tr կայքի վրա հղումով: Ֆրանսիայից եկած պատգամավորներն ու Փայլանը լքել են հրապարակը և մոտակա ժամերին հայտարարություն կանեն: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի: Ընթերցեք նաև.Թուրք ազգայնական գործիչ. Հայոց ցեղասպանություն չկա, բայց չի նշանակում, որ չի էլ լինելու ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |