Տրյուդո. Ցեղասպանությունը մարդկության պատմության մռայլ էջերից է, որը երբեք չպետք է մոռացվի

Տրյուդո.  Ցեղասպանությունը մարդկության պատմության մռայլ էջերից է, որը երբեք չպետք է մոռացվի

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ:

Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մռայլ էջերից է, որը երբեք չպետք է մոռացվի:

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայությանը՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չնայած անցել է ավելի քան մեկ դար, մարդկանց հիշատակը, որոնք անարդարացիերոն կորցրել են իրենց կյանքը և վերապրել են, մեզ հիշեցնում է, որ մենք երբեք չպետք է ատելությանն ու բռնությանն արձագանքենք անտարբերությամբ», - ասել է Տրյուդոն:

Կանադայի վարչապետը շեշտել է, որ երկրի կառավարությունը նույնպես իր հարգանքի տուրքն է մատուցում զոհերի հիշատակին և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ պայքարելու այնպիսի աշխարհի համար, որտեղ ոչ ոք չի հալածվի՝ անկախ իր կրոնական և էթնիկ պատկանելությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---