Միհրան Պողոսյանը քաղապաստան է խնդրել ՌԴ-ից![]() 24 ապրիլի 2019 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է ՌԴ-ին: Այս մասին «Ռունա» պարբերականին հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին: «Միջնորդությունն արդեն ներկայացվել է: Որոշումը կայացնում է ՌԴ նախագահին կից գործող հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական դրդապատճառներով»,- ասել է Յամչիտսկին: Ավելի վաղ ՌԴ դատարանի որոշմամբ Միհրան Պողոսյանը 40 օրով կալանավորվել է: ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով: Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |