Թրամփը չի արտաբերել «ցեղասպանություն» բառը24 ապրիլի 2019 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ. նա դարձյալ օգտագործել է «Մեծ եղեռն» եզրույթը՝ «ցեղասպանության» փոխարեն: «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին, ովքեր վերապրել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը: 1915 թվականի սկզբին՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ քայլեց դեպի իր մահը: Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայությանը՝ սգալով կորսված բազմաթիվ կյանքերը», - ասել է Թրամփը: Նա նշել է, որ այս օրը նաև պատվում է նրանց ջանքերը, ովքեր փորձել են վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր պայքարել են, որ նման ոճիրներ այլևս չկրկնվեն: «Մենք հիշում ենք բարեգութ ամերիկացիներին, ովքեր օգնել են մարդկանց կյանքեր փրկել և վերակառուցել հայկական համայնքը: Ինչպես նաև, մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր վերապրել են: Մենք ոգեշնչվում ենք հայ ժողովրդի քաջությունից և տոկունությունիվ, որը, չնայած այս մեծ ողբերգությանը, ամբողջ աշխարհում, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգներում կառուցել է ուժեղ համայնքներ: Մենք խոստանում ենք դասեր քաղել անցյալի ողբերգություններից, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն: Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը ընդունելու և հաշվի նստելու իրենց ցավոտ պատմության հետ: Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելով Մեծ եղեռնի ընթացքում կորսված կյանքերը և վերահաստատում մեր՝ ավելի խաղաղ աշխարհ ունենալու պատրաստակամությունը», - ասել է ԱՄՆ նախագահը: Ընթերցեք նաև՝ «Տրյուդո. Ցեղասպանությունը մարդկության պատմության մռայլ էջերից է, որը երբեք չպետք է մոռացվի»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |