ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը![]() 25 ապրիլի 2019 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Սենատըճանաչել է Արցախի Հանրապետությունը: Քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, բանաձևն ընդունվել է միաձայն: Բանաձևով նաև ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր և ճանաչվել է Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Այսպիսով Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասավ 9-ի: Դեմոկրատ սենատոր Դոմինիկ Մորենոյի և հանրապետական Ջեք Թեյթի աջակցությամբ ընդունված 19-012 բանաձևը ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը, հիշատակում է Կոլորադոյի ջանքերն, ուղղված հայ ժողովրդի աջակցությանն Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչպես նաև հղում է անում Ցեղասպանության մինչ օրս չհաղթահարված հետևանքների վրա: Մասնավորապես, որպես Ցեղասպանության շարունակվող հետևանք նշվում է դեպի ծով ելք չունեցող ՀՀ և Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |