ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ $8,6 մլն կհատկացնի ՀՀ կառավարությանը![]() 25 ապրիլի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը լրացուցիչ մոտ $8,6 մլն կհատկացնի ՀՀ-ին՝«Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» գործակցության համաձայնագրի շրջանակում։ Գրասենյակի կողմից առաջարկը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում։ Այդ գումարով ԱՄՆ ՄԶԳ-ն կօժանդակի Հայաստանին՝ արագացնելու առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման կայացման գործընթացը, որի իրագործման շրջանակում ծրագրի իրականացումն առավելապես կնպաստի քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումների գործընթացին: «Նշված փոփոխությամբ տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն էլ ավելի կխթանի պետական հաստատությունների քաղաքացիական մոնիթորինգի համար անհրաժեշտ ընթացակարգերի և մեխանիզմների հզորացմանը, բաց և մասնակցային ընթացակարգեր կիրառելու հարցում Կառավարության կարողությունների բարելավմանը, ծառայությունների տրամադրման և որոշումների կայացման ընթացակարգերն առավել թափանցիկ դարձնելու հարցում համայնքային մարմինների տեխնիկական կարողությունների հզորացմանը, պետական օժանդակությամբ գործող մեխանիզմների մշակմանը, ազգային մասշտաբով բարեփոխումների առաջընթացի մշտադիտարկմանը և դրանց ազդեցության գնահատմանը», - ասվում է հիմնավորման մեջ: Նշվում է նաև, որ իրականացվող օժանդակությունը կարող է ներառել նաև ընտրական գործընթացների թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավում, աջակցություն բարելավված ընտրական վարչարարությանը և վերահսկողությանը, ինչպես նաև ընտրական դաշտի բարելավում, արդյունավետ ռազմավարական հաղորդակցության արշավների և հանրային շփումների խրախուսում, ներառական քաղաքական գործընթացների ընդլայնում և քաղաքական հաշվետվությունների ինստիտուտների ամրապնդում, խորհրդարանի հետ ընտրողների կապերի ամրապնդում և քաղաքականության և կոնկրետ հարցերի շուրջ բանավեճերի դյուրացում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |