Թուրքիան քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թրամփի հայտարարությունը25 ապրիլի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը, որում 1915 թ. դեպքերն անվանել է «Մեծ եղեռն»: Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է. «Չենք ընդունում ԱՄՆ նախագահ Թրամփի` 1915 թ. դեպքերի վերաբերյալ 2019 թ. ապրիլի 24-ին արած հայտարարությունը: Հայերի հորինած սուբյեկտիվ պատմությունը հիմք ընդունող այս հայտարարությունը ոչ մի արժեք չունի: Ներքաղաքական մտքերով պատմության կեղծումը երբեք չի ընդունվի: Նույն ժամանակահատվածում հայ ըմբոստների կողմից սպանված ավելի քան 500 հազար մուսուլմանների ցավը ևս մեկ անգամ հիշատակելով Թրամփին հրավիրում ենք ավելի արդար գտնվել», հայտնում է Yerkir.am-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով: Անդրադառնալով Թուրքիայի շարունակական կոչերին, կապված արխիվները բացելու և համատեղ հանձնախումբ ստեղծելու հետ՝ հայտարարության մեջ նշվում է. «1915 թ. դեպքերը մոռացության մատնել ցանկացող հայ ծայրահեղականները քաջություն չունեն այս առաջարկին դրական մոտեցում ցուցաբերել: Այս առիթով ցանկանում եմ հարգել Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում իրենց կյանքը կորցրած մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների հիշատակը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ. նա դարձյալ օգտագործել է «Մեծ եղեռն» եզրույթը՝ «ցեղասպանության» փոխարեն: «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին, ովքեր վերապրել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը: 1915 թվականի սկզբին՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ քայլեց դեպի իր մահը: Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայությանը՝ սգալով կորսված բազմաթիվ կյանքերը», - ասել է Թրամփը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |