Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել

Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել

PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Շրի Լանկայի ամենամեծ քաղաք Կոլոմբոյի արվարձան Պուգոդում: Այդ մասին հայտնլե է ոստիկանության ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարուն: Ըստ նրա, պայթյունը տեղի է ունեցել ամայի վայրում, դատարանի շենքի հետին մասում:

Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չկան, գրում է «Վեդոմոստին» NDTV-ի վրա հղումով:

Կապ ունի արդյոք նոր միջադեպը ապրիլի 21-ին տեղի ունեցած պայթյունների շարքի հետ, ոստիկանությունը չի նշում: Պատասխանատվությունը պայթյունի համար ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետությունը»: Ահաբեկչությանը զոհ է գնացել 359 մարդ, որից 39-ն՝ օտարազգի: Եվս 500 մարդ տուժել է:

Ինչպես հայտնում է CNN-ն իր աղբյուրների վրա հղումով, ահաբեկիչներից երկուսը՝ Իսմաթ Ահմեդ Իբրահիմն ու Իլհամ Ահմեդ Իբրահիմը, համեմունքների վաճառքով զբաղվող մեծահարուստ, Ishana Exports ընկերության հիմնադիր, Մոհամեդ Իբրահիմի որդիներն են:

Շրի Լանկայում արտակարգ դրություն է հայտարարվել, պարետային ժամ է գործում, քանի որ դեռևս կա նոր հարձակումների վտանգ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---