Փաշինյան․ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև իրական երկխոսությունը կարևոր է25 ապրիլի 2019 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում՝ «60 րոպե» հաղորդման ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կարևոր է իրական երկխոսություն ձևավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Հաղորդման վարողը խնդրել է Փաշինյանին խորհուրդ տալ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, թե ինչպես պետք է շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ի պատասխան, վարչապետն ասել է, որ շատ կարևոր է համարում կոռեկտ լինել այս հարցում, որովհետև խոսելու է իր երկու գործընկերոջ մասին` ՌԴ նախագահի և Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում շատ կարևոր է իրական երկխոսություն ձևավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որովհետև «երկխոսությունն այլընտրանք չունի»։ «21-րդ դարում այլ կերպ լինել չի կարող։ Ուկրաինացի և ռուս ժողովուրդները, ինչպես նաև հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդներ են։ Եվ ես վստահ եմ, որ Ուկրաինան ու Ռուսաստան կվերականգնեն երկխոսությունը»,-ասել է ՀՀ վարչապետը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պետք է հարաբերություններ կառուցել պարզ ու անկեղծ ձևով։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |