Պուտինի և Կիմ Չեն Ինի հանդիպումը 3 ժամ է տևել![]() 25 ապրիլի 2019 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Վլադիվոստոկում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի առաջին գագաթնաժողովը: Բանակացությունները 3 ժամ են տևել: Գրեթե 2 ժամ պետությունների ղեկավարներն առանձին են զրուցել: Ըստ Պուտինի, զրույցը «հանգամանալից է ստացվել»: Անդրադարձ է եղել երկկողմ հարաբերություններին, գործակցության հեռանկարներին, ինչպես նաև իրավիճակին Կորեական թերակղզում: Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսսկի կղզում՝ ՌԴ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի մասնաշենքերից մեկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սա Կիմ Չեն Ինի առաջին այցն է Ռուսաստան: Նա Վլադիվոստոկում կլինի մինչև ապրիլի 26-ի երեկոն: Նրա համար մշակութային ծրագիր են պատրաստել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |