ԵԱԶԲ. 2019-ին տնտեսական աճը ՀՀ-ում 5,3% կկազմի25 ապրիլի 2019 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ՀՀ տնտեսության 5,3% աճ է կանխատեսում 2019-ի համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել բանկի ինտեգրային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Պետրոսյանը Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ Կոնգրեսում: Ըստ նրա, Հայաստանի և Ղրղզստանի անդամակցումը ԵՏՄ-ին 2015-ին համաշխարհային տնտեսության և մասնավորապես ԵՏՄ երկրների տնտեսական զարգացման ոչ այնքան բարենպաստ պայմաններում է տեղի ունեցել: Նա ասել է, որ կային բազում ներքին և արտաքին բացասական գործոններ, օրինակ, դրամական փոխանցումների ծավալների նվազում, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: «Այդ ամենը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ ՀՀ և Ղրղզստանի տնտեսությունների վրա: Այնուամենայնիվ, երկրները բավականին լավ ցուցանիշներ ունեցան, իսկ 2017-ից նրանց տնտեսությունները բնութագրվում են աստիճանական վերականգնումով»,-ասել է Պետրոսյանը: Ըստ նրա, անդամակցումը ԵՏՄ-ին Հայաստանին նոր հնարավորություններ է տվել ազգային տնտեսության աճի համար և թույլ է տվել խուսափել արտաքին տնտեսական գործոննեի բացասական ազդեցությունից: Նա նշել է, որ դա հնարավոր է դարձել նաև ՀՀ համար անհրաժեշտ բնական ռեսուրսների և պաշարների առավել շահավետ գների շնորհիվ, որոնք ազատ էին արտահանման տուրքից ու սակագնային սահմանափակումներից, ինչպես նաև որոշակի այլ առավելությունների շնորհիվ՝ ԵՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների և աշխատանքային ռեսուրսների շարժի ազատականացումից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |