Բելգիայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը25 ապրիլի 2019 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի միջոցառում, որին ներկա էին բելգիահայ համայնքի բազմաթիվ անդամներ, համայնքային կառույցների ղեկավարները, Բելգիայում, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն ու դիվանագետները: Արարողությանը եկեղեցական երգչախմբի և Ախթամար լարային քառյակի կատարմամբ հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները: Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները քայլերթ են կատարել դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողը: Տեղի է ունեցել հիշատակի միջոցառում, որին ներկա էին նաև Բելգիայի ֆրանսախոս համայնքի խորհրդարանի նախագահը, Բելգիայի դաշնային և ռեգիոնալ խորհրդարանների տասնյակ ներկայացուցիչներ, տեղական վարչակազմերի ղեկավարներ, Բելգիայի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բելգիայի օրենսդիր և գործադիր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ցեղասպանություն վերապրած ազգերի Բելգիայում գործող կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի և եկեղեցական առաջնորդներ: ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ուղղված շարունակական ջանքերը: Դեսպանն ընդգծեց հատկապես թուրքական ագրեսիվ ժխտողականության դեմ պայքարում համատեղ ջանքերի կարևորությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Միջոցառման վերջում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն: Նույն օրը երեկոյան Բրյուսելի Հայ տանը տեղի է ունեցել հիշատակի համերգ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |