ԵԱԶԲ-ն կասեցրել է «Սպայկայի» հետ կապված վարկային ծրագիրը![]() 25 ապրիլի 2019 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կասեցրել է «Սպայկա» ընկերության հետ կապված ներդրումային ծրագիրը՝ ընկերության դեմ հարուցված քրգրոծի պատճառով: Այդ մասին հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ կոնգրեսում, որն անցնում է ՌԴ Տվերի շրջանում: «Ամեն ինչ պատրաստ է, բայց մենք կասեցրեցինք «Սպայկայի» հետ կապված ծրագիրը: Մենք չենք կարող ռիսկի դիմել, եթե խոսք է գնում պոտենցիալ սնանկության մասին»,-ասել է Բելյանինովը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: Ըստ նրա, ծրագիրը «չի չեղարկվել, չի ուղարկվել արխիվ, ուղղակի դեռևս հետաձգվում է առաջացած ֆորս-մաժորային հանգամանքների պատճառով»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արտասահմանյան բանկերի կողմից «Սպայկայի» վարկային միջոցների հետ կանչման պատճառով ընկերությունը չի կարողանա ավելի քան 80 համայնքում մթերում ապահովել: Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ: Նշվում է, որ ներկայումս ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից «ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթաց», որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |