Սերգեյ Լավրովը խորհուրդ է տվել Ղարաբաղի իրադրության հարցում չհիմնվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իրադրության վրա

PanARMENIAN.Net - Չարժե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իրադրության վրա հիմնվել, երբ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման մասին: Այդ մասին ՀԱՊԿ երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստի ամփոփիչ մամլո ասուլիսին հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը: «Մի կողմից Հարավային Օսիայի, Աբխազիայի շուրջ իրադրության եւ մյուս կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջեւ ոչ մի զուգահեռներ չկան»,- ասել է Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում «Սահակաշվիլիի վարչակարգը վերջին տարիներին հաջորդաբար գործը տանում էր նախկինում համաձայնեցված բոլոր բանակցային ֆորմատների եւ կարգավորման մեխանիզմների վերացմանը»: «Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ոչ մի նման բան տեղի չի ունենում»,- հայտնել է ռուս նախարարը, հաղորդում է The Moscow Post-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---