Մահացածի օրգանները կարող են օգտագործվել փոխպատվաստման համար՝ եթե դոնորը նախօրոք չարգելի![]() 25 ապրիլի 2019 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Մահացած մարդկանց օրգանների տրանսպլանտացիայի հարցում ՀՀ-ում գործում է հրաժարվելու սկզբունքը, այսինքն՝ մարդը, ով չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն այլ մարդկանց կյանքերը փրկելու համար, կարող է հրաժարվել դրանից։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Հայկական ժամանակը։ Նրա խոսքերով, այս պահին մեխանիզմը չի գործում, չնայած օրենսդրական բազան կա։ Սակայն օրգանները տրանսպլանտացիայի համար տրամադրելուց հրաժարվելու մեխանիզմը ներդրվելու է։ «Բայց ես հատուկ ուզում եմ շեշտել, որ հրաժարվելը կարող է ուրիշի կյանք արժենալ»,- ասել է նախարարը։ ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ապրիլի 24-ին ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից։ «Սա այնքան կարևոր բժշկագիտական իրադարձություն է, որ ցանկացա անպայման այդ մասին տեղեկացնել բոլորին», - ասել է նախարարը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |